Դանակահարություն Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են կնոջ կյանքը

 

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան թաղամասի շենքերից մեկի բակից և նա 30-ամյա Անահիտ Ս․-ն է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները հիվանդանոցում ճշտում էին դեպքի հանգամանքները, իրավապահները պարզել են դանակահարության վայրը, որտեղ կատարվել է սահմանազատում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով