
Սեպտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Գ. Ա., ծնված 1997 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ս. Մ., ծնված 1948 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային. վարորդ Ս. Մ.-ն և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Ա.-ն (ծնված 1996 թ.) հոսպիտալացվել են ԲԿ: