Քրեակատարողական ծառայության պետի նշանակման հարցը չի որոշի Արդարադատության նախարարը. ինչ հարց է բարձրացվել. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունները ՔԿ ծառայության պետի նշանակման հարցը չեն թողել ՀՀ արդարադատության նախարարի որոշմանը։ Չնայած այն հանգամանքին, որ ՔԿ ծառայությունը Արդարադատության նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, իրավական համակարգում քննարկել են, որ բանտապետի հարցը այն հարցն է, որ անձամբ պետք է որոշի Նիկոլ Փաշինյանը, քանի որ կառույցը խիստ կարեւոր ու պատասխանատու է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ Armlur.am-ը գրել էր՝ քաղաքական իշխանությունը բանտապետ է փնտրում, սակայն 7 օր է անցել, եւ չեն կարողանում խիստ, ճանապարհ անցած ու բանտերը կարգի հրավիրող, իրավիճակը վերահսկող ծառայության պետ գտնել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով