Քիչ առաջ 4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ, ներսում գտնվող կինը վնասվածքներ է ստացել. Ալավերդյան

 

Քիչ առաջ 4 կամ 5-րդ հարկից մեր շենքի միակ «աշխատող» վերելակն ընկավ 1-ին հարկ։ Ներսում եղած կինը վնասվածքներ ստացավ, բայց, բարեբախտաբար, ողջ մնաց։ Այս մասին հայտնում է Արմեն Ալավերդյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա կարդացողներից կա՞ն մարդիկ և/կամ կազմակերպություններ, որոնք լուծում կտան այս հարցին։ Թե՞ սպասենք այլ՝ ավելի տխուր պատահարների։ Էլ չեմ ասում իմ մասին (սայլակով 10-րդ հարկից իջնել-բարձրանալը դաժան է)…

Ոստիկանությունը և փրկարարները տեղում են, բայց այս խնդրին հիմնավոր լուծում պետք է տալ»,- հայտնում է նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով