Փաշինյանի հարցազրույցը EURONEWS -ին պրիմիտիվ, ազգային շահերի հետ ոչ մի կապ չունեցող, համաշխարհային քաղաքականության մեջ Հայաստանն ու Արցախը մուրացկանի վերածած ավանտյուրիստի գյալաջի էր։
Սակայն այդ կանխատեսելի բառակույտի մեջ մեկ դրվագ հատկապես ականջ ծակեց, քանզի առաջին անգամ էր հնչում և տակը թաքնված նպատակ ուներ։
Խոսելով ադրբեջանական ժողովրդին դիմելու հնարավորության մասին` Նիկոլն ասաց, որ երբ ղեկավարները խոսում են, ապա փաստացի խոսում են ժողովուրդները, որովհետև (այստեղ` ուշադրություն) թե մեկը (այսինքն` Նիկոլը), թե մյուսը (այսինքն` Ալիևը) ընտրված են իրենց ժողովուրդների կողմից։
Դնում եմ մի կողմ Նիկոլի «ընտրված» լինելու հարցը։ Այստեղ զարհուրելի է Ալիևին «ընտրված» անվանելու փաստը։
Եվրոպայի խորհրդի ամենաավտորիտար, ամենակոռումպացված, ամենահակաժողովրդավարական պետություններից մեկի ղեկավարին իրեն հարգող ոչ մի մարդ այդպես չի կոչել։
Կարծո՞ւմ եք, սա շողոքորթությո՞ւն էր, արևելյան շիրոտ հաճոյախոսությո՞ւն, ակնհայտ քծնա՞նք։ Գուցե, բայց այդ դեպքում նույն հաջողությամբ Նիկոլը Ալիևին կարող էր կոչել կապուտաչյա Ապոլլոն։
Իրականում Ալիևին անվանելով սեփական ժողովրդի կողմից ընտրված` Փաշինյանը նոր, մեկ այլ ստոր հարված հասցրեց առանց այդ էլ թուլացող հայկական դիրքերին։ Չէ՞ որ բոլոր բանական և բարոյական գործիչները թե Հայաստանում, թե դրսում պնդում են, որ սեփական քաղաքացիների բոլոր հիմնարար իրավունքները ոտնահարող Ալիևը չի կարող երաշխավորել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։
Եվ ահա Հայաստանի «վարչապետը» ընտրված է համարում իր բռնապետ գործընկերոջը։
ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշեն» ՔԿՀ
04.08.2023
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Արցախի նախագահի հրամանագիրը առոչինչ է նաև այն հիմքով, որ ընդունվել է բացահայտ սպառնալիքի ներքո. Գևոր...
Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բե...
2022 թվականի ապրիլին Հայաստանյան իշխանությունը սկսեց բաց տեքստով հայտարարել իր մտադրության` Արցախը հ...