Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով

Ուշադրություն

Օգոստոսի 10-14-ի ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։


Օգոստոսի 12-15- ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։


Օգոստոսի 10-14-ը ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը՝ պայմանավորված բարձր ջերմային ֆոնով, հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում`

Oգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քամին՝ հարավարևմտյան` 2-3 մ/վ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ի ցերեկը, 11-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երևան քաղաքում`

Oգոստոսի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ն երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վ արագությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով