Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար.Քրիստինե Վարդանյան

 

«Ադրբեջանը շուրջ 9 ամիս է պատանդի կարգավիճակում է պահում 120000 մարդու, արգելում է նրանց սնունդ և դեղամիջոց հասցնել, առևանգում է քաղաքացիներին, պատճառ դառնում երեխաների մահվան համար,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդնյանը և հավելել,- սա այսօր Նախիջևան-Բաքու չվերթի երթուղին է։ Եվ այս պատկերն է 2021 թ․ հոկտեմբերից սկսած ամեն օր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ո՞Ւմ օդային տարածքն է օգտագործում Ադրբեջանն այս չվերթների համար՝ Հայաստանի։

Հիշեցնեմ, Ադրբեջանը 2014 թ․ չէր օգտագործում ՀՀ օդային տարածքը և միայն 2021 թ․, երբ Իրանն արգելեց իր օդային տարածքով ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքները, Ադրբեջանը հանկարծ սկսեց օգտագործել ՀՀ օդային տարածքը «մարդատար» ինքնաթիռների համար։

Որևէ մեկը կարող է երաշխավորել, որ այս ինքնաթիռներով չի տեղափոխվում այն զենքը, որ հետո կրակում է Վարդենիսում կամ պատրաստվում է կրակել Սյունիքում՝ իհարկե ոչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միայն պատկերացնել կարելի է, թե մենք ինչ տպավորություն ենք թողնում այլ պետությունների ղեկավարների աչքերում, երբ կառավարության նիստերին ասում ենք Ադրբեջանը մեզ ուզում է ցեղասպանել, բայց մենք, փաստացի, օգնում ենք նրան այդ գործում»,- գրում է պատգամավորը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով