Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ Գևորգ Գևորգյանը գրում է
Նյուրնբերգը սրանց համար Առտեկ պիոներական ճամբար է թվալու այն օրը, երբ հարյուրհազար մարդ կգա Հանրապետության Հրապարակ։
Խնդիրն ու խնդրի լուծումը այստեղ է Երևանի կենտրոնում։ Մնացածը ժամանակի կորուստ է։ Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունն իրականացվում է ադրբեջանի զավթողական, ցեղասպան, մարդատյաց իշխանության և իր հայաստանյան դրածոյի ակտիվ համագործակցությամբ։ Մենք, աշխարհից փրկություն աղերսելու ու անպտուղ պիկետներ անելու փոխարեն, պետք է դուրս գանք ու հեռացնենք այս թուրքակենտրոն և ազգադավ խամաճիկին։ Արցախի փրկությունը, Հայաստանի անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունը մի ճանապարհ ունի, մնացածը ժամանակի կորուստ է, ցավոք։
Հ.Գ. Իմ պայքարը, թե խոսքով, ու թե գործով, սկսվել է հինգ տարի առաջ։
Ու շարունակելու եմ այնքան, մինչև բոլորը դուրս կգան իրենց կոմֆորտ տեղերից, գիտակցելով, որ դա էլ է սպառվում ու, եթե չպայքարեն բարոյալքվելու ու ոչնչանալու են։
Արտագաղթը, մեղմ ասած, փրկություն չէ, հատկապես երբ դու պետականություն կորցրած, ցեղասպանված ազգի ներկայացուցիչ ես։