Նախկին ճանապարհային ոստիկանը բախվել է քարե պարսպին․ նա հիվանդանոցում մահացել է

 

Կոտայքի մարզում այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 05։35-ի սահմաններում 36-ամյա Աշոտ Կոստանյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Պտղնի վարչական համայնքի «Մուլտի Մեջիք մոլի» դիմաց դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե պարսպին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա մարմնական վնասվաքներով  տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Կոստանյանը նախկինում աշխատել է Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով