Մանդատս վայր դնելը քաղաքական որոշման արդյունք է. Անդրանիկ Թևանյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին՝ հայտնելով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարգելի՛ ընկերներ

Վայր եմ դնում ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատն ու մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Մանդատից հրաժարվելը ոչ թե օրենսդրության պահանջ է, այլ քաղաքական որոշման արդյունք։ Ես ինձ պատգամավորական մանդատով չեմ ուզում ապահովագրել, ինքս ինձ հետդարձի ճանապարհ չեմ թողնում, քանզի ընտրողից ակնկալում եմ, որ ինքն էլ ի՛ր վճռականությունը կցուցաբերի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանդատից հրաժարվելով՝ նաև շատ հստակ մեսիջ է հղվում հանրությանը, որ ավագանու մանդատի համար չէ պայքարը։

Մեր երկրի օրակարգն անվտանգությունն է, Հայաստանի ու Արցախի փրկությունը, իշխանափոխությունը։ Հենց այդ օրակարգով էլ մտնում ենք ընտրապայքար, որ փոխենք այս մղձավանջային իրականությունը։

Միացի՛ր, որ փոխենք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով