Ալիևի վերջին դեմագոգ հարցազրույցը ավելորդ անգամ բացահայտեց, որ պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թ. սեպտեմբերի 27-ին, այլ ավելի վաղ: Երկիրը ներսից հիմնովին կազմաքանդելու նկրտումներիով մանրակրկիտ ուսումնասիրել են մեր՝ քիչ, թե շատ հնարավոր սոցիալ-քաղաքական, հոգեբանական խոցերը և իրենց ակտիվ մասնակցությամբ ֆինանսավորվող աղբյուրներից անխնա թիրախավորել դրանք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը։
«Իրենց հաջողվեց ներքին ատելության ու պառակտմամբ ուժերի ջլատման, ազգային արժեքների աղավաղման այնպիսի ցուցանիշներ արձանագրել, որ քչերի մտքով կանցներ: Չեմ ժխտում, մենք հիրավի ունեցել ենք և ունենք զգալի խոցեր, բայց դրանք բուժել էր պետք, ոչ թե շահարկել, իսկ վերջում՝ ընդօրինակել:
Այս խոցերը՝ մեզ խաղաղության քողի տակ կորստաբեր պատերազմ հայտարարած ադրբեջանում տասնապատիկ անգամ ավելին են, այդ երկրի նախագահի ու իր ընտանիքի կոռուպցիոն ապրելակերպի մասին անգամ չեն լռում միջազգային կառույցները, ադրբեջանում բացահայտ ճնշում են ազգային փոքրամասնություններին, բաքվի և արդեն Շուշիի մերձակայքում ցուցադրական շինարարական բումին զուգահեռ հեռավոր բնակավայրերում ճիշտ հակառակ իրավիճակն է և այլն:
Հ.Գ. Հուսալի պաշտպանվելու համար, այդ խոցերը տասնապատիկ անգամ ավել մեր տեսադաշտում պետք է լինեն, դա միայն առանձին անհատների (ինչպես օրինակ՝ Արման Թաթոյան, Վարդան Ոսկանյան, Միհրան Հակոբյան և այլոք) մասնավոր խնդիրը չէ: Իսկ այս փուլում պաշտպանության միակ հուսալի միջոցը համարժեք դիմակայելն է ….»,- գրել է Դանիելյանը։