Հրդեհ Կոռնիձոր գյուղում

Օգոստոսի 9-ին, ժամը 09։29-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոռնիձոր գյուղի 8-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:44-ին, մարվել՝ 14:53-ին: Այրվել են պահեստավորած անասնակեր՝ մոտ 500 հակ և ծածկի փայտե կառուցատարրերը՝ մոտ 90 քմ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև Կոռնիձոր գյուղի բնակիչները և Տեղ գյուղի հրշեջ-կամավորական խումբը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով