Հրդեհ Ծավ գյուղում

Օգոստոսի 8-ին, ժամը 14։43-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ծավ գյուղում այրվում է բուսածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է 18:03-ին:
Սահմանվել է հերթապահություն «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի Շիկահող մասնաճյուղի աշխատակիցների կողմից:
Հրդեհը մարվել է օգոստոսի 9-ին, ժամը 08:20-ին: Այրվել է մոտ 5 հա բուսածածկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով