Եվրոպայից վերջերս վերադարձած 25-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել՝ նետվելով Կարմիր կամրջից. բջջայինում գրություն է թողել

 

Այսօր՝ օգոստոսի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ shamshyan.com կայքի տեղեկացմամբ՝ ժամը 05։30-ի սահմաններում Արմավիր «Արմավիր» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապա խումբը կանչով մեկնել է Արմավիր քաղաքի «Կարմիր կամուրջ» կոչվող տարածք, որտեղ կամրջի տակ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաններն ու քննիչները  կամրջի տակ հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Լյուդվիգ Հ․-ի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպաություն գործելու նպատակով իրեն ցած է նետել։ Կայքի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է նաև նրա բջջային հեռախոսը, որտեղ թողել է գրառում, որ իր մահվան մեջ որևէ մեկին չմեղադրեն։ Լյուդվիգ Հ․-ն վերջերս է վերադարձել Եվրոպայից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով