Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավորի տեղի համար պայքար է գնում. 3 թեկնածուի անուն է շրջանառվում. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր Արմեն Հարությունյանի ժամկետի ավարտին քիչ է մնացել, եւ քաղաքական իշխանության ներսում կռիվ կինո է հասունանում: Բանն այն է, որ Եվրադատարանում Հայաստանի ներկայացուցիչ դատավոր դառնալու համար իշխանության ներսում 3 թեկնածուի անուն է պտտվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դատավոր դառնալու համար պայքարում են ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը եւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, իսկ թե ի վերջո որ թեկնածուին հավանություն կտա քաղաքական իշխանությունը, դժվար է ասել, սակայն փաստ է մեկ բան՝ դատական համակարգում երեք անուն է շրջանառվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 23-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: Վերջինս ընտրվել է 9 տարով»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով