Ձեռնաշղթաներով տղամարդը իրեն ցած է նետել ՊԵԿ-ի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից

 

Քիչ առաջ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ Կենտրոնական բանկի շենքերի հարևանությամբ տղամարդու դի կա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքի տեղեկություններով՝ տղամարդը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության շենքի 5-րդ հարկից իրեն ցած է նետել։ Նա եղել է ձեռնաշղթայված։ Այս պահին տեղում աշխատում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաների 2-րդ քննչական բաժնի խումբը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Վադիմ Վոլկովն է։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով