Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում․ Էրեբունու ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի էին․ նրանք տաք հետքերով հայտնաբերեցին տղամարդուն խեղդամահ արած 21-ամյա կասկածյալին

 

Այսօր՝ հուլիսի 12-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում` հայտնում է shamshyan.com կայքը։ Ժամը 14։00-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երկաթուղայինի 7-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզվել է, որ տեղեկությունները հավաստի էին։ Եվ նշված տանը, պահարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ 46-ամյա Վահան Ե․-ի դին։ Կայքը հայտնում է, որ թե՛ տան ներսում, թե՛ դրսում անտանելի հոտ էր գալիս, քանի որ պարզվել է, որ Վահան Ե․-ն սպանվել է 2 օր առաջ։ Նա խեղդամահ է եղել։ Եվ մինչ կժամաներ դատական բժիշկը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի  ծառայողները առանձնապես դաժանությամբ տեղի ունեցած սպանությունը կատարելու կասկածանքով՝ Էրեբունու ոստիկանությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հայտնաբերել ու ձերբակալել են Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 21-ամյա Արամո Օ․-ին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սպանությունը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ, խեղդամահ անելու եղանակով։

Կասկածյալը փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործությունը և մատնացույց է արել արդուկը, որի լարով էլ խեղդամահ է արել իր զոհին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով