Սիրելի փոքրիկ, եթե ունենայիր 7 եղբայր, կհամաձայնվեի՞ր, որ մի փոքր եղբորդ կատաղած շները գզեն հենց քո աչքի առաջ, դե որովհետև 6 եղբայր էլ ունես. Ռուբեն Մխիթարյան

Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է

 

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Երեխաների պաշտպանության տոնի ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան առիթովիր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հունիսմեկյան

– Կներեք, կհիշեցնե՞ք ձեր երկրի անունը:
– Մեր երկիրը միակն է, որ անուն չունի: Մեր երկիրը լոկ թիվ է: 29.800… Անվանեք մեզ 29.800:
Ինչու՞ են մարդիկ իրենց երեխաներին անուն տալիս: Ինչու՞ չեն համարակալում: Առաջնեկ, երկրորդ, երրորդ… իններորդ: Ինչու՞ գյուղերն ու քաղաքները ունեն անուններ: Ինչու՞ թվանշանով չեն ֆիքսվում: Չորրորդ մարզի 18-րդ գյուղ: Երրորդ մարզի, առաջին քաղաքի, 31-րդ փողոց: Ինչու՞ թվանշանով չեն հնչում սարերը, գետերը, լեռները, անտառներն ու նույնիսկ շները… Նույնիսկ շները ունեն անուն:

Սիրելի փոքրիկ: Այսօր քեզ ասում են, որ դու չունես պետություն, քո ունեցածը թիվ է, 29.800, որը դեռ պետք է ինչ որ մաթեմատիկոսներ ինչ որ տեղ ֆիքսեն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քո ունեցած պապերն ու տատերը անանուն են և օրինակ հորականը՝ համար 1 պապ ու համար
1 տատ են: Դե ըստ այդմ համար 2 տատն ու պապը մորականն են: Չնայած դրա համարներն էլ բաշխվում են ըստ ընտանիքի սեփական հաշվարկի:

Քեզ ասում են, որ քեզ համար զոհված տղերքը անուններ չունեն, նրանք էլ են թիվ, դե 4000-ի կարգի… Պլյուս-մինուս 50 էս կողմ էն կողմ….

Քեզ ասում են, որ դու 12.1 տոկոսով ավելի երջանիկ ես ապրում ու կապ չունի, որ դու դա չես շոշափում:
Քեզ ասում են, որ արցախցի չկա, կա լոկ 120.000 թիվ, որը էդքան էլ մեծ չի իրականում, քանի որ կա 3 միլիոնը… 3 միլիոնի դիմաց 120.000 ի՞նչ է…

Սիրելի փոքրիկ, եթե ունենայիր 7 եղբայր, կհամաձայնվեի՞ր, որ մի փոքր եղբորդ կատաղած շները գզեն հենց քո աչքի առաջ… Դե որովհետև 6 եղբայր էլ ունես, թող մեկին էլ շները գզեն, ի՞նչ կլինի… Արդեն միայն հարցիցս սկսեցիր զզվել ինձանից, չէ՞…

Բայց դա ես չեմ որոշել: Դա որոշել է քո թվաբանական և «կադաստրի վկայական» չունեցող պետության 16-րդ, 17-րդ և 18-րդ վարչապետը, որը միևնույն մարդն է: Նա որոշել է, որ մենք պետք է երջանիկ լինենք, քանի որ թվերը հենց դա են վկայում:…
Սիրելի փոքրիկ: Հիշի՛ր: Դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի ես, որի փոքր եղբայրը Արցախն է: Դու հազարամյակներ ի վեր ապրել ես այստեղ և եթե ինչ որ մեկն էլ պետք է մյուսներին թուղթ տրամադրի, ապա դրա տակ քո կնիքը պիտի դրված լինի: Դու հնագույն ազգի ներկայացուցիչ ես, որի թագավորների անունները թնդացել են աշխարհքով մեկ: Դու Հայ ես, այլ ոչ թե թիվ: Դու Հայկական Լեռնաշխարհի բնիկն ես և հենց սա է այն վայրը, որտեղ դու պարտավոր ես պահել քո պապերի ստեղծած պետությունը: Հիշի՛ր: Դու Հայ քրիստոնյա ես, որի եկեղեցին 1700 տարուց ավել պահում է քո լեզուն, քո պատմությունը, էությունն ու արժեքները:

Հենց քո մեջ են մեկտեղված մշտնջենական Հայը, Հայաստանը, Արցախն ու Աստված: Տոնդ շնորհավոր, փոքրիկ:
Իսկ քեզ ի՞նչ մաղթեմ, իմ երկրի 16-րդ, 17-րդ և 18-րդ վարչապետ: Դու թվեր սիրում ես, չէ՞: Ծնունդդ շնորհավոր, այ 603»,-գրել է Մխիթարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով