3 օր առաջ, Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ Հայաստանից Արցախ 27 մարդ է տեղափոխվել, Արցախից Հայաստան` 28 ու կարծես շարժերն այդքանով չեն սահմանափակվել:
Դրանից անմիջապես հետո, ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են շրջանառում մեր հայրենակիցների` ադրբեջանական անցակետում հատուկ ռեժիմով անցման, անձնագրային ստուգման վերաբերյալ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը.
Երբ Հայաստանն Արցախին կապող միջանցքում ադրբեջանցիների անցակետ տեղակայելուց հետո մոտ մեկ տասնյակ մարդ անձնագրային ստուգում անցնելուց հետո էր մուտք գործել ՀՀ, այդ ժամանակ պաշտոնապես ասվեց, որ նրանց ստուգումն ադրբեջանցիների կողմից անակնկալ է եղել:
Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ:
Ես ադրբեջանցիների վերահսկողությամբ շարժ անող որևէ մարդու հարցին չեմ անդրադառնում, դա իրենց որոշելիքն է, հատկապես որ ես, շատերս ՀՀ-ում ենք ու չենք կարող հասկանալ այն հոգեվիճակն, ինչ ունեն իրենք և իրենց ընտանիքները:
Բայց Արցախի իշխանությունը ժամանակին այլ բան էր պնդում, տարբեր գործիչներ և ուժեր ադրբեջանական խաղի կանոնների դաշտ մտնելն անթույլատրելի էին համարում, իսկ հիմա այսպիսի ծանր իրավիճակ:
Ես ինքս շարունակում եմ պնդել, որ ադրբեջանցիների դաշտ մտնելն Արցախն արագ հրելու է Ադրբեջանի կազմ, հատկապես որ ՀՀ-ում հանձնողների, հողատուների, դավաճանների խմբակ է ղեկավարում, սակայն Արցախում պետք է հստակ հասկանան ու հանրությանը բացատրեն, թե այս կամ այն պրոցեսը կամ որոշումը ինչի կհանգեցնեն:
Նմանատիպ նորություններ:
Տարածեք թշնամու կորուստների մասին տեղեկատվությունը, մեզ հիպնոսացնում են, որ թևաթափ լինենք․ Մհեր Հակո...
Ամեն բան հուշում է, որ Թուրքիան անցել է Սյունիքով միջանցք ստանալու ավելի վճռական փուլին. Վարուժան Գե...
Եթե դա չի արվում, ապա դավաճանությունը ձեր ընտանիքների վրա տարածվող խարան է դառնալու. Աբրահամյան