Իրական փաստերն անտեսելով Շիրակի մարզի քննիչները և դատախազները «գործ են սարքում» իմ դեմ .Գագիկ Համբարյան

ՄԱՍ 2.
Ինչպես գիտեք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի անմիջական հրահանգով իմ դեմ քրեական գործ է հարուցվել և ինձ մեղադրում են Շիրակի մարզի առաջին ատյանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին ԻԲՐ վիրավորելու համար… Արդեն անդրադարձել եմ այդ գործի պրիմիտիվ շինծու լինելու, միակողմանի քննելու, առերեսումներ չկատարելու փաստին, քանի որ իրավապահները և դատավոր Լիլիթը ՎԱԽԵՆՈՒՄ են ինձանից՝ հասկանալով, որ առերեսման դեպքում շատ անհարմար բաներ կարող են տեղի ունենալ բողոքաբեր անգրագետ և գրագող դատավորի համար…

 Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը.

Անցյալ գրառումներում արդեն անդրադարձել եմ գրագողության ցայտում օրինակներին, ինչպես նաև այն փաստին, որ Շիրակի մարզի դատախազնաքննչական տանդեմը բացահայտ անտեսում է այն փաստը, որ ես այդ դատավորի գրագողության և անգրագիտության մասին գրառումներն արել եմ 2019 թ-ի մայիսից, այլ ոչ թե 2023 թ-ի մարտի 29-ին՝ ինչպես դա մանիպուլյատիվ և կեղծ թեզերի միջոցով փորձում են անել դատավոր Լիլիթը և նրան պաշտպանող քննիչ-դատախազները, որոնց համար, ինչպես հասկանում եմ, “շաբաթն ուրբաթից շուտ է գալիս”…
Դատավոր Լիլիթ Խաչատրյանը իր ցուցմունքում շարունակելով իր մանիպուլյատիվ դատողություններն ուղղակի զավեշտալի մտքեր է արտահայտում… Այսպես, սույն տիկինը հայտարարել է, որ “գերծանրաբեռնվածության պատճառով անխուսափելի են վրիպակները…. և այս գործով կողմերից որևէ մեկը չի դիմել դատարան վճռի վրիպակն ուղղելու համար”… Սա բացահայտ կեղծիք է և սուտ…
ՇԴ/1502/02/18 գործով դատավոր Լիլիթ Խաչատրյանը բացի հիմնական վճիռից ԵՐԿՈՒ լրացուցիչ որոշումներ է կայացրել՝ մեկը՝ 2018 թ-ի հոկտեմբերի 17-ին, մյուսը՝ 2018 թ-ի նոյեմբերի 19-ին, քանի որ նրա վճիռում առկա կոպտագույն բովանդակային սխալները և փնթիության հետևանքով բացթողումները և՛ խնդիրներ էին ստեղծւմ գործի ելքի, և՛ հայցվորի ֆինանսական պահանջների պահով (տե՛ս՝ լուսանկարները)… Ու այդ ամենը ուղղելու համար դատավոր Լիլիթն այն իրականցրել է “վրիպակների ուղղում” անվան տակ… Հետաքրքիր է, ու՞մ համար է Լիլիթ Խաչատրյանն այս ամենը հորինել…
Ի դեպ, ցուցմունքում դատավոր Լիլիթը բացարձակ չի անդրադարձել այն փաստին, որ ես նրան ստախոս եմ անվանել, քանի որ դա շատ մեծ խնդիրներ է ստեղծելու իր համար… Դատավոր Լիլիթի ստախոսությունը կայանում է նրանում, որ նա իմ կողմից իրեն ինքնավբցարակ ներկայացնելու ժամանակ, հենց դատական նիստին, բացահայտ կեղծ տեղեկություններ է հաղորդել, որը բացահայտվում է ԶԼՄ-ներում հրապարակած ձայնագրությունով և որը կրկին դատախազաքննչական տանդեմը փորձում է “չտեսնել”…
Իմ դեմ այս այլանդալ և ցինիկ “գործ սարքելու” համար պատասխան են տալու բոլորը….
Շարունակելով իր զարմանահրաշ մտքերը դատավոր Լիլիթը ասում է, որ ես կողմ չեն հանդիսացել, բայց իր մասնագիտական գործունեության կապակցությամբ հրապարակումներ եմ արել…
Այո՛, կողմ չեմ հանդիսացել այդ գործով, բայց, նախ՝ չգիտես ինչպե՛ս և ինչու՛ իր կողմից 2018 թ-ի սեպտեմբերի 24-ին կայացրած վճիռի 21-րդ էջում կարդում եմ ին անուն-ազգանումը, որը տառացիորեն արտատպված է դատավոր Հովհաննես Ղազարյանի կողմից 2018 թ-ի հուլիսի 26-ին կայացված վճիռի 24-րդ էջից… Երկրորը՝ այդ վճիռը բաց հասանելիություն ունի համապատասխան կայքում և ո՛վ ցանկանում կարող է մտնել և այն ընթերցել… Երրորդը՝ ես ուսումնասիրել եմ այդ դատավորի գործունեությունը, քանի որ նա պետք է քններ ինձ վերաբերող երկու գործ և որպես ՀՀ քաղաքացի ես ԻՐԱՎՈՒՆՔ ունեմ հասկանալու և իմանալու, թե այդ գործերը քննող դատավորն ո՛վ է և արդյոք կոմպետենտ է իր գործում…
Հիմա հասկանալի է, թե այսքան ստերից և մանիպուլյացիաներից հետո ինչու է այս գործի վերահսկող դատախազ Արեգ Խաչատրյանը և քննիչը դեմ, որ կազմակերպվի իմ և դատավորի առերեսումը…
Շիրակի մարզի դատախազ Չիչոյան Արմե՛ն, կարգի հրավիրր տեղակալիդ ու շատ արագ կազմակերպի իմ առերեսումները դատավոր Լիլիթի և ԲԴԽ նախագահ Անդրեասյանի հետ…
Հ.Գ. Ու այսպիսի պրիմիտիվ մեթոդներով դատախազաքննչական մարմինը գործ է սարքում իմ դեմ…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով