Ինչու՞ է աղմկում Նիկոլի Ստյոպիկը.Գագիկ  Համբարյան

Բնութագրությունը հասանալի չէ

Նիկոլի “պալատական” քաղաքագետ Ստյոպիկը շատ է վատացել հայտնի լրագրող Մարգարիտա Սիմոնյանի գրառումից, ով կոչ է արել ՌԴ-ում բնակվող և բանակից խուսափող հայերին զորակոչել բանակ և ուղարկել Ուկրաինա կամ էլ Ղարաբաղ…

Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում գրառում է  արել  քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը.

Ռուսներին և Մարգարիտային պաշտպանելու որևէ նպատակ չունեմ, բայց չարձագանքել Ստյոպիկի կեղծիքներին և մանիպուլյացիաներին չեմ կարող…
Տիրապետելով կեղծարարության և մանիպուլյացիայի էժանագին մեթոդներին սույն կերպարն առաջարկում է ռուսաստանաբնակ հայերին ցնծալ, որ նրանց ուղարկում են Ուկրաինա կամ էլ, իբր, ՌԴ-ի կողմից ճանաչված Ադրբեջան…
Ստյոպի՛կ, դու երբևէ լսե՞լ ես որևէ ՌԴ պաշտոնյանի շուրթերից, որ ՌԴ-ն Ադրբեջանը ճանաչում է 86 600 քառակուսի կիլոմետր տարածքով…
Ստյոպի՛կ, դավաճան Նիկոլդ է ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս ու քո նմանը դեռ իրեն թույլ է տալիս ինչ-որ մեկին կամ ինչ-որ այլ երկրի մեղադրել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու համա՞ր…
Ստացվում է, ըստ սույն նիկոլական սազանդարի, եթե իր տերը՝ Նիկոլ Անհողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ապա դա շատ նորմալ է, բայց ուրիշների պարագայում կարելի է գնալ էժանագին մանիպուլյացիաների և մեղադրել սրան-նրան մեր դժբախտությունների մեջ… Զավեշտ է, բաց փաստ. Ստյոպիկի համար Նիկոլի ասածները հաշի՞վ չեն…
Ստյոպի՛կ, իսկ ՌԴ-ի քաղաքացիություն ունեցող հայերը ինչու՞ չպետք է ծառայեն ռուսական բանակում… Չեն ուզում ծառայել՝ խնդրեմ, թող հրաժարվեն ՌԴ քաղաքացիությունից և հետ վերադառնան Հայաստան և ծառայեն հայկական բանակում… Ինչու՞ են մնացել Ռուսաստանում…
Ստյոպի՛կ, ինչու՞ պետք է ՀՀ քաղաքացիություն ունեցող այլազգիները ծառայեն մեր բանակում, իսկ ՌԴ քաղաքացի հայերը չծառայեն ՌԴ բանակում…
Հասկանում եմ Ստյոպիկին, որի համար շատ անընդունելի է, որ հանկարծ ՌԴ իշխանությունները մեծ մասամբ նիկոլապաշտ և հայրենիքը հեռվից սիրող ռուսաստանաբնակ հայերին հանկարծ հետ չուղարկի հայրենիք… Պատկերացնում եք ի՜նչ սոցիալական բունտ է լինելու և ի՛նչ ձևով են լավ կյանքի սովոր և հեռվիցղ մեզ բարոյախրատական ճառեորով կերակրող մեծ մասամբ նիկոլապաշտ ռուսաստանաբնակ հայերը տապալելու իրենց կուռքի իշխանությունը…
Ստյոպի՛կ, կցնծամ, եթե ՌԴ իշխանություններն իրոք նիկոլապաշտ ռուսաստանաբնակ հայերին արտաքսեն Հայաստան… Հիանալի կլինի…Ուրախ կլինեմ տեսնել, թե որքա՛ն կտևի նրանց սերը դեպի ՆիկոլԴ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով