Գայանե Մարտիրոսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով

 

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Մարտիրոսյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գայանե Մարտիրոսյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ուշացած արդարադատություն.  Գայանե Մարտիրոսյանի գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի որոշմամբ` տնային կալանք։ Շարունակիր վախենալ նիկոլ Եռաբլուրից և զոհված տղերքի մայրերից, իսկ թուրքիայում նշիր հաղթանակդ հայի նկատմամբ»,-գրել է նա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով