Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ

Հայոց պետականությունը կանգնած է լինելիությանը սպառնացող լուրջ վտանգների ...

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ուղերձում ասված է.

«Իմ սիրելի΄ փոքրիկ բարեկամներ

Ի սրտե շնորհավորում եմ ձեզ ամենալուսավոր տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր դուք այն դիմավորում եք անասելի ծանր պայմաններում,երբ ձեր հայրենիքը վտանգված է, ու մեծերի մտահոգություններն ու հոգսերը կամա-ակամա փոխանցվում են ձեզ:

Գիտենք, շրջափակման մեջ գտնվելով ,դուք զրկված եք տարրական իրավունքներից.տաք կացարաններից,ձեզ անհրաժեշտ սննդամթերքի առկայությունից,կրթության իրավունքի լիարժեք իրացումից: Սակայն այս ամենի պատճառած տխրության կողքին՝ ձեր փոքրիկ աչուկներում պայքարի ոգին է,հայրենիքում ապրելու տենչանքն ու կամքը,որի իրացման ծանրությունը մեծերի ուսին է:

Այս տոնական օրը, ուզում եմ հավաստիացնել, որ կանենք մեզնից կախված ամեն-ինչ ձեր անհոգ մանկությունը ապահովելու ու ձեր բաժին հայրենիքը ամեն գնով պահելու համար:

Դուք եք մեր ապագան, Արցախ աշխարհի լուսավոր գալիքը: Ու թող այն, ի հեճուկս բոլոր դժվարությունների,պայծառ լինի: Աստծո աջը ձեզ հովանի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով