Monthly Archives: Հունիսի 2023

Թող պատմեն, թե ով և ինչ նպատակով ստեղծեց Ելք դաշինքը․ Բորիս Մուրազի

  Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այս նկարի անձիք շարունակում են ծառայել նույն գաղափարին։ Նրանք կապված են շատերի համար անտեսանելի թելով։ Սրանց մեջ ընդդիմություն չկա։ Եթե սրանց մեջ անկեղծ մարդ կա, ապա թող պատմեն, թե ով և ինչ նպատակով ստեղծեց Ելք դաշինքը։  

Ներքաղաքական փոփոխությունն է միայն դուռ բացելու Հայաստանի ու Արցախի փրկության համար․ Անդրանիկ Թևանյան

  ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․ Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։ Ասում են, որ որոշ հարցերում հայ–ադրբեջանական համաձայնություն է ձեռք բերվել։ Կոնկրետ չի նշվում, թե ինչ հարցերի շուրջ է… Կարդալ ավելին »

«Հայաքվե»-ն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է

  «Հայաքվե» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Սիրելի բարեկամներ, ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ՝ «Հայաքվե»-ն սովորական ստորագրահավաք չէ։ Այն պարտադիր իրավական ուժ ունեցող օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակը Արցախի հանձնումը քրեականացնելն է, և օրենքի ուժով այն արգելափակելը: «Հայաքվե»-ն տեղի է ունենում միայն թաղապետարանների և համայնքապետարանների տարածքում, որոնց հասցեները կցված են: Փողոցներում դրված… Կարդալ ավելին »

Արցախին պետք է աջակցել, ոչ թե՝ օգտագործել որպես վահան.Վահե Հովհաննիսյան

  Վահե Հովհաննիսյանը Արցախի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով. Ստացվում է, որ հայ ժողովրդի, նրա էլիտաների միակ հույսը արցախահայության վճռականությունն է. թե´ Հայաստանը, թե´ հայկական աշխարհը պասիվ դիտորդի դերում են։ Ավելին, նույնիսկ գերտերությունները, որոնք ունեն հստակ շահեր, իրենց հույսը դրել են տոտալ շրջափակման և ադրբեջանական գնդակոծության տակ ապրող արցախահայության վրա։ Մենք մոռանում ենք, որ… Կարդալ ավելին »

Այսօր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է

  Այսօր Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է՝ պետական-քաղաքական գործչի, ով մեծագույն ներդրում ունի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների կայացման, բանակաշինության գործում, Արցախյան առաջին և Ապրիլյան քառօրյա պատերազմներում հայ ժողովրդի աներկբա հաղթանակներում, ում կյանքի առաքելությունն է հզոր ու բարեկեցիկ Հայաստանի և ազատ ու ինքնիշխան Արցախի համար պայքարում հաղթանակը: Այս մասին ասվում… Կարդալ ավելին »

Միրզոյանն ու Բայրամովը համաձայության են եկել

  Հունիսի 27-29-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վիրջինիա նահանգի Արլինգթոն քաղաքի Ջորջ Շուլցի արտաքին գործերի ազգային ուսումնական կենտրոնում անցկացրել են երկկողմ բանակցություններ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Վաշինգտոնում ԱԳ նախարարները հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Նախարարներն ու նրանց… Կարդալ ավելին »

Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը

  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բարձր է գնահատել Վաշինգտոնում Երևանի ու Բաքվի միջև բանակցություններում արձանագրված առաջընթացը: «Ես և մեր թիմը, ինչպես նաև Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը բարձր ենք գնահատում Ձեզ հետ հանդիպելու հնարավորությունը ու նաև համաձայնագրի այս ընդհանուր նպատակին հասնելու ճանապարհին հետագա առաջընթացը, ներառյալ որոշ լրացուցիչ հոդվածների շուրջ համաձայնությունը, այլ չկարգավորված հարցերի վերաբերյալ… Կարդալ ավելին »

Ադրբեջանի առաջնային նպատակն է` տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ լուծեն.Աբրահամյան

Ադրբեջանն Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու և բլոկադայի ազդեցությանն առավել ծանր բնույթ հաղորդելու նպատակով անընդհատ կրակի տակ է պահում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող արցախցիներին:   Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան  Աբրահամյանը Ադրբեջանի առաջնային նպատակն է` տոտալ շրջափակման պայմաններում, թույլ չտալ, որպեսզի մարդիկ ներքին ռեսուրսների հաշվին պարենային անվտանգության նվազագույն խնդիրներ… Կարդալ ավելին »

Պայթյունի ահազանգ. կա զոհ

Հունիսի 29-ին, ժամը 19:43-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ավտոգազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15 կմ-ի մոտակայքում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել գազի գլանատակառի պայթյուն՝ առանց հրդեհի… Կարդալ ավելին »

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

Հունիսի 29-ին, ժամը 20։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայում՝ Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթե թիթեղը թուլացել և կախվել է. առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի փայտե… Կարդալ ավելին »