Ընդդիմադիր խմբակցությունները կրկին կփորձեն․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է.ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում կրկին առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը: Նա 2017-2019թթ․ զբաղեցրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնը։ 2019թ․-ից Փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան։ ԱԺ-ում նրան կներկայացնի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Անահիտ Սարգսյանի թեկնածությունը նույն պաշտոնում առաջադրել էին 1 տարի առաջ եւս՝ հունիսին, բայց քանի որ խորհրդարանական ընդդիմությունն այդ շրջանում բոյկոտել էր ԱԺ նիստերը, փողոցում էին պայքարում, խորհրդարանում թեկնածուին ներկայացնող չեղավ, եւ կանոնակարգ օրենքով հարցի քննարկումը հետաձգվեց։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 18․ 05․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով