Թուրքիան կրկին սպառնում է Հայաստանին. եթե Նեմեսիսի արձանը չապամոնտաժվի, ՀՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառեն

 

Թուրքիան սպառնում է Հայաստանին նոր պատժամիջոցներով, եթե նա հրաժարվի ապամոնտաժել Նեմեսիսի հուշարձանը։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ Անկարան քայլեր է ձեռնարկել՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն, ըստ նրա մեկնաբանման, «Երևանը ցույց է տվել, որ անկեղծ չէ»։

Չավուշօղլուն հավելել է, որ թուրքական կողմը զգուշացրել է պաշտոնական Երևանին, նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ, եթե հուշարձանը չապամոնտաժվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Անկարան առանց նախնական ծանուցման փակել է Թուրքիայի օդային տարածքը Հայաստանից երրորդ երկրներ թռիչքների համար։ Դա պատճառաբանել են Նեմեսիսի հուշարձանի բացմամբ։ Նշենք՝ Նեմեսիս գործողության նպատակն էր պատժել Հայոց ցեղպանության հիմնական մեղավորներին, որն իրականացվել է ՀՅԴ-ի կողմից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով