Շտաբի պետի նախկին տեղակալը հարցաքննվել է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հարցաքննության է հրավիրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանին։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Դատախազությունը օրերս գրել էր, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը 2011 թվականի հուլիսի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք օրենսդրական պահանջներ ու կարգավորումներ, ուղղակի վաճառքի եղանակով Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 12.500 քմ հողամասը 87 մլն դրամով վաճառել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ա.Փ-ին։ Պարզվել է, որ Ա.Փ.-ն 2012 թվականի փետրվարի 3-ին վերոնշյալ հողամասը գրավադրել է 300 հազար ԱՄՆ դոլարով՝ ձեռք բերման գնից շուրջ 40 մլն դրամով թանկ (կողմերի համաձայնությամբ՝ հողամասը գնահատվել է 166 մլն 100 հազար դրամ):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետեւ՝ 2012 թվականի դեկտեմբերի 26-ին, Դավիթ Բեկ փողոցի 155/3 հասցեում գտնվող 12.500 քմ հողամասը գրավադրվել է 270 հազար ԱՄՆ դոլարով (հողամասը գնահատվել է 227 մլն 500 հազար դրամ լիկվիդացիոն գնով կամ ձեռք բերման գնից 140 մլն 500 հազար դրամ ավելի) եւ 824 հազար 498 ԱՄՆ դոլար պարտքի դիմաց (համարժեք է 342 մլն 373 հազար 143 դրամին) հանձնվել է բանկին՝ որպես սեփականություն: Արդյունքում պետությանը պատճառվել է շուրջ 255 մլն 373 հազար 143 դրամի վնաս: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ պարզված հանգամանքներն առերեւույթ պարունակում են Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի հատկանիշներ՝ դատախազությունը 2023 թվականի մայիսի 5-ին ուսումնասիրության արդյունքներն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար. հարուցվել է քրեական վարույթ։

Եվ, ահա, Ա.Փ-ն, ոչ ավել, ոչ պակաս, 2012 թվականին բանակին գոմեշի միս մատակարարելու եւ մեծ վնաս հասցնելու համար պաշտոնից ազատված, ՊՆ ԳՇ պետի նախկին տեղակալ Արշալույս Փայտյանն է, որին հիմա կրկին հիշել են իրավապահները։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 27․ 05․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով