Շաբաթներ է արդեն, ինչ Հայաստանի դե ֆակտո կառավարիչը ուղիղ խոսքով հայտարարել է՝ Հայաստանի տարածքները բանակցման (իսկ իրականում սակարկման) առարկա են.Ավագյան

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Կարեն  Ավագյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Շաբաթներ է արդեն, ինչ Հայաստանի դե ֆակտո կառավարիչը ուղիղ խոսքով հայտարարել է՝ Հայաստանի տարածքները բանակցման (իսկ իրականում սակարկման) առարկա են։ Խոսքերն այնքան անթաքույց էին ասված, որ մեկնաբանել, բացահայտել, վերլուծել պետք չէ։
Միայն լսել է պետք հասկանալու համար, որ տալիս է հողեր, գյուղեր, ճանապարհներ։ Սա պետք է լսեր նաև Հայաստանում նախագահի աթոռին դրվածը։ Պետության հաշվին թագուհու դագաղի մոտ նկարվելուց զատ, պիտի մերթընդմերթ հիշի, որ այդ պետության տարածքային ամբողջականության երաշխավորն է։
Դաշնակահար-նախագահի համար մանրամասնեմ, թե ինչ պիտի անի։ Հետո չասի պարզ չէիք ասում։ Օրինակ՝ հենց լսեց Հայաստանից, հողեր, գյուղեր, ճանապարհներ հանձնելու մասին պարտավոր էր արագ ձեռնամուխ լինել հակազդման գործողությունների կազմակերպմանը։ Ես կարող եմ առաջարկել տեսական բազմաթիվ հնարավոր փաթեթներից մեկը։
Թագուհու դագաղի մոտ նկարվելուց հետո պիտի հանդես գար հայտարարությամբ՝ ժողովրդին տեղեկացնելով խախտման ռիսկերի մասին, հաղորդումներ ուղարկեր իրավապահ մարմիններին՝ ստանալով նրանց հստակ դիրքորոշումը։ Ուղերձ հղեր ակտիվ հասարաքաղաքական աշխատանք ծավալելու վերաբերյալ։
Չի արվել և թույլ տվեք ասեմ, որ չի արվի սրանցից գեթ մեկը, քանի որ Հայաստանը նախագահ չունի, մերը՝ դրածո է։ Այն էլ ում դրածոն՝ նիկոլի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով