Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը՝ բեսթսելերների շարքում է, այն կվերահրատարակվի

 

ՀՀ երրորդ նախագահի ելույթների, ուղերձների, հարցազրույցների ժողովածուն՝ «Բանակցային առաջնագծում» գիրքը, ըստ «Բուկինիստ» գրախանութի, մարտ ամսվա բեսթսելերներից է և ամենաշատ վաճառված գրքերի շարքում 1-ինն է: Այս  տեղեկությունը «Բուկինիստը» հրապարակել էր դեռևս անցած ամսվա սկզբին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծը ներկայացնելով փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակն՝ ըստ մարտի վաճառքների, այսօր իր հերթին արձանագրել է, որ առաջին տեղում է Սերժ Սարգսյանի «Բանակցային առաջնագծում» գիրքը:

 

«Անշուշտ, ուրախալի է փաստել, որ լույս ընծայումից հետո, չափազանց կարճ ժամանակահատվածում, ժողովածուն  այսպիսի մեծ պահանջարկ ունի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատի առնելով, որ «Զանգակ»-ում և մյուս բոլոր գրախանութներում ևս կամ ամբողջությամբ սպառվել է, կամ գրքի շատ քիչ քանակ է մնացել վաճառքում, իսկ գրքով հետաքրքրվող՝ գրասենյակ դիմողների թիվը բավականին մեծ է, հրատարակիչը և ՀՀ երրորդ նախագահի գրասենյակը որոշել են վերահրատարակել ժողովածուն:

Գործն ընթացքի մեջ է, և շատ շուտով գրախանութները կհամալրվեն գրքի նոր խմբաքանակով»,- հայտնում են ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով