Սասուն,բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին,թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ. Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ անդամ  Էդուարդ Շարմազանովը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Սասուն,բա չե՞ս ուզում գնաս Հ1 ու տու-տու-ներդ ուղղես Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող Նիկոլին,թե՞՝ դու էլ ես համամիտ նրա հետ։
Նիկոլ կապիտուլյանտն Արցախը համարում է Ադրբեջանի մաս։
ԵԿՄ,Սասուն Միքայելյան,Արամ Սարգսյան,Սպարապետի զինակիցներ,սպաներ,գեներալներ,ձայն հանեք,ու՞ր եք։
Կամ Ալեն Սիմոնյանի նման ազնիվ ասեք ՝սատարում եք Նիկոլին ու ճանաչում եք Արցախն Ադրբեջանի կազմում,կամ՝ դատապարտեք Նիկոլին։
Երրորդ ուղի չկա։
Բան ասեք հասկանանաք ձեր տեսակետից, եթե ունեք իհարկե։
Քաղաքականության մեջ կիսահղի չի լինում։
Կամ Արցախը հայկական եք ճանաչում,կամ Նիկոլի նման ՝ադրբեջանական։
Գնդակը ձեր դաշտում է:
Հ.Գ. Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչողն արժանի է հավիտենական տու-տու-ների։
Իսկ ի՞նչ կասեր ու կաներ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչողին Վազգեն Սպարապետը,դուք լավ պետք է իմանաք։
Դե ձեզ տեսնեմ.
Վազգեն Սպարապետի համախոհներն եք,թե՞՝Արցախյան պայքարն ուրացող Նիկոլի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով