Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը համակարգը լցրել է իր հավատարիմներով։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայկ Գրիգորյանը, որը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության պետն է, 2002-2009 թթ. աշխատել է Երեւան քաղաքի վարչության Շահումյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատենք, որ այդ ժամանակ Սասուն Խաչատրյանը եղել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազության քննիչ, հետագայում՝ դատախազ։ Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Այս տարվա փետրվարի 17-ին նրա տեղակալ նշանակվեց Արտակ Պողոսյանը, որի մտերիմ կապը եւս գալիս է շատ խորքից։ Պողոսյանը 2002-2007 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր է եղել եւ հետագայում նույն բաժնում այլ պաշտոններ է զբաղեցրել։

Ավելին՝ Հակակոռուպցիոն կոմիտեում տարածված լուրերի համաձայն՝ օպերատիվ հետախուզության վարչության գրեթե բոլոր օպերները Մալաթիայի բաժնի աշխատակիցներ են, որտեղ էլ նախկինում աշխատել է Սասուն Խաչատրյանը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 11․ 05․ 23 թ համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով