Ռուբեն Վարդանյանը տեսաուղերձով դիմեց Նիկոլ Փաշինյանին

Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Հայաստանի զարգացմանն անհրաժեշտ 12 քայլ

Դուք վտանգավոր բան եք անում: Այս մասին ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝քիչ առաջ տեսաուղերձով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հակոբավանքից, որը Արցախի սրտում է, ասում եմ՝ Դուք վտանգավոր բան եք անում, փորձում եք մեզ դարձնել ստրուկ և արժեք չունեցող մարդ։ Դա ձեզ մոտ չի ստացվելու», – ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրա խոսքով՝ աամենասարսափելին այն է, որ մենք խոսում ենք, ոչ թե նրա մասին, թե որ քաղաքական ուժն է ճիշտ կամ սխալ, այլ խոսում ենք ամենախորքային  արժեքների մասին. «Երբ որ մենք թույլ ենք տալիս մեզ ասել, որ ունենք հազարավոր դասալիքներ, երբ որ մենք խոսում ենք, որ հայ կանայք աներջանիկ են,  երբ որ մենք խոսում ենք, որ հնարավոր է մարդու երեսին թքել եւ դա նորմալ է, երբ որ  մենք խոսում ենք, որ եկեղեցու դեմ կարելի է այսպես քարոզարշավ սկսել, երբ որ կարելի է Արցախ ասել ու նշել՝ մենք ինչ կապ ունենք, մատ թափ տալ Ազգային ժողովում ու ասել՝ դուք ով եք, որ մեզ բան եք ասում, եթե կարելի էր հասկանալ, որ կարող են զոհեր լինել հազարավոր, բայց չկանգնեցնել պատերազմը, եւ դա դառնում է ստանդարտ. դա ամենամեծ վտանգն է, որ մեզ սպառնում է, որովհետեւ մենք դավաճանում ենք, ոչ թե ինչ-որ գաղափար, ալ դավաճանում ենք մեր հայրենիքը, ամենախորքային մեր ուժին՝ ով է հայը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով