ՔՊ-ականների միջև պայքար է. Փաշինյանը Սյունիք կգնա. «Հրապարակ»

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Դավիթ Դանիելյանի միջեւ գզվռտոց է սկսվել։ Առաջիկայում՝ ըստ ամենայնի մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցին ընդառաջ պատգամավորներն ակտիվ շրջում են համայնքներով, հանդիպում բնակիչների, ավելի ճիշտ՝ ընտրողների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն, վարչապետին կասեն, որ իրենց հոգսերով հետաքրքրվող պատգամավորներ կան եւ այլն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ մարզի տարածաշրջաններն ի սկզբանե ներքին բաժանման են ենթարկել, դիցուք` Կապանը հարակից համայնքներով Դավիթ Դանիելյանի կուրացիայի տակ է, Գորիսը` Արմեն Խաչատրյանի, Մեղրին՝ Նարեկ Ղահրամանյանի: Սակայն Դավիթ Դանիելյանը խախտել է պայմանավորվածությունը եւ վերջերս սկսել է շրջել Գորիսի համայնքներով։ Իհարկե, ՔՊ մեր աղբյուրները կատակում են, թե այնպես չէ, որ այդ այցերից սյունեցիների կյանքը փոխվում է, բայց ՔՊ-ականները կարծում են, որ սեւ փիառն էլ է փիառ, միայն թե վարչապետի մոտ իրենց անունը հնչի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով