Փաստեր ,փաստեր ու նորից փաստեր 2018-ի ապրիլ-մայիսի մասին…Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ  ԳՄ  անդամ  Էդուարդ Շարմազանովը   ֆեյսբուքյան  իր  էջում
Փաստեր ,փաստեր ու նորից փաստեր 2018-ի ապրիլ-մայիսի մասին…
1. Ապրիլի 12-ին «Շանթ» -ի եթերում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց,որ պատրաստվում է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնում։
2. Ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ որոշում ընդունվեց պաշտպանել Կարեն Կարապետյանի առաջարկը ՝Սերժ Սարգսյանին վարչապետ առաջադրելու վերաբերյալ։
3. Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը նիստ գումարեց։
Նիստում Կարեն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջադրեց ՀՀ վարչապետի թեկնածու։
ՀՀԿ խորհուրդը միաձայն հավանության արժանացրեց Կարեն Կարապետյանի առաջարկը ՝ՀՀ վարչապետի պաշտոնում ԱԺ-ում առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։
4. Դրան զուգահեռ Երեւանում ու տարբեր մարզերում սկսվել էին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի դրսեւորումներ։
Դրանց մեջ աչքի էին ընկնում ոչ միայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կուսակիցներն,այլ նաեւ այսօր ՀՀԿ-ին իշխանությունը Նիկոլին զիջելու մեջ մեղադրող մի շարք քաղաքական «կուրտիզանուհիներ»:
5. Ապրիի 14-ին Նիկոլն ու կողմնակիցները մտան ռադիոտուն՝ իրականացնելով հանցանք։
Այսօր հայտնի շրջանակներից ասում են ՝բա ինչու՞ Սերժ Սարգսյանը հրաման չտվեց ռադիոտուն ներխուժած Նիկոլին ձերբակալել։
Իսկ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ի՞նչ լիազորություն ուներ։
Ապրիլի 14-ին Սերժ Սարգսյանը պետական որեւէ պաշտոն չէր զբաղեցնում։
Դեռեւս ապրիլի 9-ին լրացել էր նրա նախագահության ժամկետը։
6. Ապրիլի 16-ին Նիկոլը փորձեց ԱԺ-ի դիմաց փշալարերի վրայից թռնել՝ վնասելով ձեռքն ու դառնալով վիրավոր եւ անթրաշ տանջված կերպար։
7. Ապրիլի 17-ին ԱԺ-ն Սերժ Սարգսյանին ընտրեց վարչապետ։
Կողմ քվեարկեցին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններն ամբողջությամբ,12 կողմ ձայն քվեարկեցին նաեւ Ծառուկյան դաշինքից։
8. Ապրիլի 18-ը հանգիստ անցավ։
Հրապարակում միտինգ էր,բայց մարդիկ շատ չէին՝ հիշում եմ ոստիկանությունը տալիս էր մոտ 4.000 թիվ։
9. Ապրիլի 19-21-ը բողոքի գործողություններն ակտիվացան։
Երեւում էին ոչ միայն ՔՊ-ի,սորոսականների,այլ նաեւ այսօրվա շատ «ընդդիմադիրների» ականջները։
Ակնհայտ էր դառնում,որ սա լավ նախապատրաստված բազմավեկտոր գործողություն է Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի դեմ։
10. Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան -Նիկոլ Փաշինյան հանդիպումը,որտեղ Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանն ուղերձ հղել,որ բախումները կործանարար կլինեն մեր հայրենիքի համար։
Հանդիպումն արդյունք չտվեց։
Նույն օրը ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանն ու եւս երկու պատգամավոր։
11. Լուր ստացվեց ,որ գլխավոր դատախազն ապրիլի 23-ի առավոտյան ԱԺ է մտնելու Փաշինյանին ու եւս 2 պատգամավորի կալանավորման միջնորդությամբ։
Իրավիճակը լարվում էր։
Այդ գիշեր ես մնացի ԱԺ-ում։
12. Առավոտյան խոսեցի արտասահմանից նոր ժամանած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ,ով ձերբակալվածների պահման վայրում հանդիպել էր Նիկոլին։
Աշխարհահռչակ բժիշկը բոլորիցս հեռու էր նայում։
Ասեցի՝ դե առավոտյան ԱԺ-ն կարծում եմ կալանքի միջնորդությունը կտա ու աստիճանաբար կհանգստանա։
Կարեւորն ամեն ինչ առանց բախումների ու զոհերի լինի։
Ասեց՝Էդ ջան,աչքիս Նիկոլը Լենին պապիի նման մարդկանց ոտքի է հանելու ու հեղափոխություն անի։
Ասեցի՝ Սայենիչ ջան,ոչ մի բան էլ չի կարող
անել։
ԱԺ-ում կքվեարկենք,հանգիստ կանցնի։
Ես ինձ զարմապալիորեն սառնասիրտ էի պահում,բայց …
13. Եկավ ապրիլի 23-ը։
Արա Բաբլոյանը գնաց նախագահական նստավայր՝ապրիլի 24-ի միջոցառման քննարկման համար։
Զուգահեռաբար ԱԺ-ում ուղիղ եթեր ռեժիմով հետեւում էինք հանրահավաքներին։
Մեկ էլ տեսանք միացան նաեւ զինվորական համազգեստով հարյուրավոր երիտասարդներ։
Չէի ծխում,բայց ծխախոտ ուզեցի։
Տղերքից մեկն ասեց՝ Հովսեփիչը ծխում է,կենացները քաղցրանում են։
Զանգեցի վարչապետ Սերժ Սարգսյանին ,բայց նա նույնպես նախագահականում քննարկման էր։
Քիչ անց զանգահարեց Արա Բաբլոյանը։
Ասեցի ե՞րբ ենք դնում նիստը։
Ասեց՝ նիստը չի կայանա,քանի որ Կարեն Կարապետյանը գլխավոր դատախազին խնդրել է ԱԺ-ից կալանավորման միջնորդությունը հետ վերցնի ու գնացել է Նիկոլի հետ հանդիպման։
Բաբլոյանը մի քիչ պաուզա տվեց ու ասեց ՝Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել հրաժարական տալ ու Կարեն Կարապետյանն է մնում վարչապետի պաշտոնակատար։
Այդ ընթացքում հեղափոխականների բանակը համալրվեց՝ Ծառուկյան դաշինքն ու ՀՅԴ-ն հայտարարեցին Նիկոլի շարժմանը միանալու մասին։
Հրապարակ էին լցվել ով ասես։
Բացի ՀՀԿ-ից,այն էլ գաղափարական-սկզբունքային թեւից մնացած գրեթե բոլոր դերակատարները ցնծում էին։
Կրկնում եմ՝ բոլորը։
Նույնիսկ այսօր ՀՀկ-ին մեղադրող «հետույք ճղողները»։
Մենք շատ էինք կոտրված։
Զանգեցի Սերժ Սարգսյանին,բայց կապ չկարողացա հաստատել։
Ընտանիքի անդամներին խնդրեցի փոխանցել,որ մենք տղերքով իր կողքին ենք մինչեւ վերջ։
Ապրիլի 23-ին երեկոյան զանգ ստացա։
Կարեն Կարապետյանն էր։
Ասեց՝ տղաներ փոխանցի ,որ պինդ մնան ու ամեն ինչ լավ է լինելու։
14. Ապրիլի 24 եկավ։
Առավոտյան Ծիծեռնակաբերդում հանդիպեցի Արցախի նախագահ Բակո Սահակյանին ու Կարեն Կարապետյանին։
Մտահոգ էինք։
Ծիծեռնակաբերդում ընկա լրագրողական բանակի «հրթիռային հարձակման» տակ,բայց դա իմ սովորական գործն էր։
Ասեցի՝ Սերժ Սարգսյանը ցուցաբերեց բացառիկ ուժեղություն ու պետական մտածողություն,հպարտ եմ ,որ պատիվ եմ ունեցել Սերժ Սարգսյանի ղեկավարած թիմի մաս լինել։
Շատերը չդիմացան,ուրացան ու թռան։
Հետո նրանցից շատերը փորձեցին բացատրություն տալ ու արդարանալ,որ շփոթվել են։
Բայց ինչպես ասում են՝ «один раз не п………….т?»:
Ապրիլի 24-ին տեղի ունեցավ ՀՀԿ ԳՄ անդամների հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։
Լուռ էինք բոլորս։
Իրեն էինք ուզում լսել։
Նրա կողքն էր նաեւ Կարեն Կարապետյանը։
Սերժ Սարգսյանն երկար -բարակ չխոսեց։
Ասեց՝ իմ հրաժարականը նպատակ ուներ թույլ չտալու բախումներ մեր երկրում։
Ու հետո ասեց ամենակարեւորը։
Նա ասեց,որ ինքն ու Կարեն Կարապետյանը ունեն պայմանավորվածություն 1,5 տարի անց իշխանությունը փոխանցել Կարապետյանին։
Ասեց,որ իր վարչապետի պաշտոնում առաջադրվելու միակ պատճառը Արցախն էր։
Բայց ստացվեց այսպես,պետք է ԱԺ-ում վարչապետ ընտրել Կարապետյանին։
Ավելին.նա նշեց,որ ինքը պատրաստ է նաեւ ՀՀԿ ղեկավարի պաշտոնը փոխանցել Կարեն Կարապետյանին։
Այդքանն ասեց ու մեզ թողնելով Կարեն Կարապետյանի հետ,ինքը գնաց Ծիծեռնակաբերդ։
15. Ապրիլի 25-26-ին ՀՀԿ-ն Փաշինյանի հետ բանակցելու համար լիազորեց Կարապետյանին։
ՀՀԿ խմբակցությունում տեղի ունեցավ քննարկում,որտեղ ես հայտարարեցի Սերժ Սարգսյանի առաջարկը ՝վարչապետի պաշտոնում առաջադրել Կարեն Կարապետյանին։
Իմ տպավորությանբ թիմը պինդ էր ու պատրաստ էր Կարապետյանին ընտրելու վարչապետ։
Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Պուտին-Կարապետյան հեռախոսազյույցը։
16. Ապրիլ 27-28 տեղի ունեցավ Կարապետյանի ու ՀՀԿ ֆրակցիայի երկու հանդիպում։
Առաջին հանդիպման ժամանակ Կարապետյանը համոզիչ էր երեւում՝ պատրաստ մայիսի 1-ին ընտրվելու վարչապետ։
Սակայն հաջորդ հանդիպմանը նա հայտարարեց,որ հրաժարվում է առաջադրել վարչապետի պաշտոնում։
Թիմն այդ փաստը լավ չընդունեց։
17. Ապրիլի 29-30 ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում էին։
«Ելք» խմբակցությունը Փաշինյանին առաջադրեց վարչապետի թեկնածու։
ՀՀԿ ֆրակցիան հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ ու որոշում կայացվեց մայիսի 1-ին դեմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։
Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ու Աղվան Վարդանյանը դեմ քվեարկեցին Նիկոլին։
18. Իրավիճակը չէր հանդարտվում։
Մայիսի 1-ի քվեարկությունից հետո իսկական քարոզչական պատերազմ սկսվեց ՀՀԿ-ի ու մեր ընտանիքների դեմ։
Բայց մենք պինդ էինք։
Մայիսի 1-ին ,չընտրելով Նիկոլին ,մենք շանս տվեցինք մյուս խմբակցություններին 1/3 ստորագրությամբ վարչապետի նոր թեկնածու առաջադրել։
Շրջանառվում էին Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Գագիկ Ծառուկյան անունները։
Մայիսի 2-ին ՀՀԿ-ն հայտարարեց,որ թեկանածու չի առաջադրում եւ պատրաստ է անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել պատգամավորների 1/3 ստորագրությունն ունեցող թեկնածուին։
Ու՞մ ձեռքն էինք բռնել։
Թող առաջադրեին ….բայց առաջադրեցին նորից Փաշինյանին։
19. Մայիսի 8-ին Ծառուկյան դաշինք,ՀՅԴ ու ԵԼՔ խմբակցությունների պատգամավորներն ԱԺ-ում երկրորդ անգամ Նիկոլին առաջադրեցին վարչապետ։
Նիկոլն ընտրվեց վարչապետ ՝ստանալով 42 դեմ ձայն։
Բոլոր 42 դեմ ձայները ՀՀԿ-ից էին,այդ թվում ձեր խոնարհ ծառան։
20. Նիկոլի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ ֆրակցիայից աստիճանաբար արտահոսքը սկսվեց։
Բացի ՀՀԿ-ից ,խորհրդարանական բոլոր ուժերը Նիկոլի հետ «հեղափոխական կառավարություն» կազմեցին։
Հ.Գ.Մի քանի ամիս անց կալանավորվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀԿ-ն միակն էր այն ժամանակ,որ պատգամավորական ստորագրահավաք սկսեց Ռ.Քոչարյանին ազատ արձակելու համար ու միակն էր ,որ Ռ.Քոչարյանին ճանաչեց քաղաքական բանտարկյալ։
Իսկ նույն այդ ժամանակ հարգելի երկրորդ նախագահի ապագա «զինակիզներ» Փաշինյանի հետ կոալիցիա էին կազնում։
Իսկ մինչ այդ էլ ,որոշները ապրիլի 23-ին հրապարակներում Սերժ էին մերժում
Ասածս ի՞նչ է… ձեր կերած «բողկերը» ՀՀԿ-ի գրպանը մի դրեք։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով