Որ ասում ենք` Նիկոլը վարկանիշ չունի, դրա ապացույցն է նաև միջազգային կառույցների արձագանքը և Նիկոլի պսեվդո-դեմոկրատ կառավարության մասին հրապարակումները.Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Միջազգային կառույցներն անդրադառնում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական խնդիրներին:
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան երեկ Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձեւ է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։
Վերջին շրջանում հատկանշական է միջազգային կառույցների անդրադարձը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարմանը, ապօրինի ձերբակալումներին, իրավապահ մարմինների ոչ անաչառ լինելուն:
Որ ասում ենք` Նիկոլը վարկանիշ չունի, դրա ապացույցն է նաև միջազգային կառույցների արձագանքը և Նիկոլի պսեվդո-դեմոկրատ կառավարության մասին հրապարակումները:
Միջազգային կառույցները կոչ են անում Հայաստանի իշխանություններին` դադարեցնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկան:
Ամբողջ աշխարհը գիտի, որ Նիկոլը կեղծ քրեական գործեր հարուցելու մեծագույն վարպետ է, որ քրեական գործեր հարուցելով փորձում է հանրությանը շեղել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով