Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի «հայրենասիրության մոդելը».«Հրապարակ»

«Հրապարակ». Որն է Փաշինյանի «հայրենասիրության մոդելը»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայրենասիրության մոդելի յուրահատուկ պատկերացումներ ունի Նիկոլ Փաշինյանը։ Նախորդ շաբաթ նա «հայրենասիրության մոդելը» կապել էր Արագած սարի հետ եւ հանդիմանել մարդկանց՝ «ոչ մեկի տանը Արագած սարի նկարը չեմ տեսել»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս անգամ «մոդելն» այլ տեսք ունի․ «Հայրենասիրության մոդելը մեզ ասում է՝ պիտի կռիվ տաս անընդհատ, բայց չի ասում, որ մի պահի պիտի ուղղակի ապրես։ Ասում է՝ մեծ հայրենիք կունենանք՝ այնտեղ կապրենք։ Բա էս հայրենիքում պե՞տք է ապրել, թե՞ չէ»։ Բայց հայրենասիրության իր մոդելը սերտորեն առնչվում է նաեւ Հայաստանի՝ տարածքային նկրտումներ չունենալու գաղափարի հետ։ Նա ասում է․ «Հայաստանը պետք է հայտարարի, որ տարածքային նկրտումներ ոչ միայն չունի, այլեւ չի ունենալու։

Սա է այն միակ սկզբունքը, որ շանս կտա մեզ՝ պետություն ունենալ։ Հակառակ դեպքում, ասում եմ՝ չորս կողմից ամեն ինչ անելու են, որ մենք չլինենք որպես պետություն, եւ անում են»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով