Նույն հարցի շուրջ՝ տարբեր հայտարարություններ. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրման շուրջ բորբոքված կրքերը չեն դադարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, թե այնքան էլ ճիշտ չի համարում այդպիսի հուշարձանի տեղադրումը, եւ որ այդ որոշման մասին տեղյակ էլ չի եղել։

Իսկ, ահա, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն էլ հայտարարել է, թե որոշում կայացնողներն այլեւս իրենց քաղաքական թիմի անդամ չեն։

«Իրականում այն մարդիկ, ովքեր այդ որոշումները կայացրել կամ իրականացրել են կամ համաձայնությունները տվել են եւ՛ ԱԳՆ-ում, եւ՛ Երեւանի քաղաքապետարանում, իմ տեղեկություններով, նրանք այլեւս մեր քաղաքական թիմի անդամ չեն։ Միգուցե նրանցից շատերը երբեք չեն էլ եղել մեր քաղաքական թիմի անդամ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդմանն ասել է Պապոյանը։
Նկատեցի՞ք՝ նույն հարցի շուրջ իշխանության երկու ներկայացուցիչներ տարբեր բաներ են խոսում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործող իշխանության անդամ է: 2023 թ. ապրիլի 4-ին նա նշանակվել է վարչապետի խորհրդական, եւ նրա օրոք են ձեռք բերվել բոլոր պայմանավորվածությունները:

Այնպես որ, մանիպուլյացիան չի անցնի:

Ավելին՝ Հայկ Մարությանին ՔՊ-ն գահընկեց արեց, քանի որ ինքնագլուխ որոշումներ էր կայացնում: Նրա գնալուց հետո ամեն մանրուք զեկուցվում է Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ Հրաչյա Սարգսյանը փորձի հակառակն ապացուցել, հավատարժան չեն նրա խոսքերը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով