Նիկոլ,իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ,որ «աբիժնիկի» նման Արեւմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից.Էդուարդ Շարմազանով

Հնարավոր է սա 2 people նկարն է

ՀՀԿ  ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանով ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Նիկոլ,իսկ դու կարողացե՞լ ես քո պարտականությունները կատարել Արցախի ու Հայաստանի հանդեպ,որ «աբիժնիկի» նման Արեւմուտքում՝ Պրահայում բողոքում ես ՀԱՊԿ-ից։
ՀԱՊԿ-ին կարող են քննադատել բոլորը ,բայց ոչ դու,Նիկոլ։
Դու ինքդ ես ընդունել քո սեփական անմեղսունակությունն ու նշել,որ Արցախի անվտանգության երաշխավորը ոչ թե քո ղեկավարած Հայաատանն է,այլ՝ ՌԴ-ն։
Դու ես մեծ-մեծ խոսել,բայց հետո հայտարարել ես,որ այնքան անճար ես,որը փողը ձեռքդ զենք չես կարողանում գնել։
Խնդիրը քո մեջ է ,այլ ոչ ՝ ՀԱՊԿ-ի։
Այդ նույն ՀԱՊԿ-ն Ապրիլյան պատերազմից հետո եւ Արցախի ինքնորոշման իրավունքն էր ճանաչում,եւ հասցեական մեղադրում Ադրբեջանին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով