Մի զարմացեք այն փաստից, որ մարտնչող տգետը, իրեն դնելով «խորը մտածողի» տեղ, մակերեսային, բայց դիտավորյալ խեղաթյուրումների եւ ֆռիկների ողջ զինանոցով կրկին կրծում էր ազգային ինքնության արժեհամակարգը։
Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանը:
Մի զայրացեք նաեւ այն փաստից, որ Թուրքիայի կողմից մեզ համար օդային տարածքը փակելու կապակցությամբ Նիկոլը գեթ մեկ կծու-թթու խոսք Թուրքիայի նկատմամբ չարտաբերեց։
Փոխարենը, ըստ իրեն, մեղավորը հենց հայ ժողովուրդն է, որ արձան է կանգնեցրել իր 1 500 000 զավակներին ոչնչացրած մարդասպաններից վրեժը լուծած իր հերոսների համար։
Ու հիշեք. դավաճան բառից ավելին նա վախենում է «վրեժ» բառից։
Ուստի ՆԵՄԵՍԻՍ-ի արձանի կապակցությամբ Նիկոլը տարբերակ ունենար, անձամբ կփակեր մեր օդերը:
Ինչպես փորձում է փակել իր դավաճանության համար իրեն պատասխանատվության կանչելու բոլոր հնարավորությունները։
Նմանատիպ նորություններ:
Դատապարտելի է Շառլ Միշելի կողմից կիրառվող «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթը.Էդուարդ Շարմազանո...
Ալիևի հատարարությունը քաղաքակրթության տարրական նորմերի վրա թքած ունենալու վառ դրսևորում է․ Դանիելյան
Հիասթափեցնող է, որ Շառլ Միշելն Արցախի ժողովրդին դիմում է «նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայեր» եզրույթով. ...