Մեզ մնում է էլի Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը շուրջպար բռնենք․ Հարություն Մնացականյան

 

Հարություն Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարի ծիրանի գները բավականին ցածր են լինելու , քանի որ արդեն Ուզբեկստանն իր բարձր որակի ծիրանն առաջարկում է տարայավորված, բարձված վիճակում , մեր դրամով հաշված, 200 դրամով։
Ուզբեկստանը, կարելի է ասել, իր գյուղմթերքներով գրավում է ամբողջ աշխարհը , օդային բեռնափոխադրումները գները պետությունն այնքան է սուբսիդավորել , որ ներկա պահին մեր կողմից արտահանվող բեռնատարների գնին հավասար գներ են։
Մեր օդային բեռնափոխադրման արժեքները 4 անգամ թանկ են ուզբեկականից։ Գյուղմթերքները սկսել են բրենդավորել նույնիսկ , հիմա Հարավային Կորեայում և Ճապոնիայում բավականին ճանաչում ունեն ու շատ թանկ են վաճառվում։
Մեզ մնում է էլի Ռուսաստանի հայերով ծիրանի շուրջը շուրջպար բռնենք։ Հետ ենք մնում անդառնալի ձևով։
Քանի տարի Ուզբեկստանի փորձն եմ ուսումնասիրում , որ երբևէ նորմալ , մտահոգ կառավարություն լինի, գյուղնախարարություն բացի , այդ փորձը ուղարկեմ իրենց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով