Մեր պայքարը սրանով չի ավարտվում, պայքարի ձևն է փոխվում․ «Որդիների կանչ» ՀԿ

 

Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում: Այս մասին հայտարարություն է տարածել «Որդիների Կանչ» ՀԿ-ն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հիմք ընդունելով մեր իրավապաշտպանների որոշումը՝ առ այն է, որ հերոսածին Գայանեի պաշտպանության իրավական գործիքակազմը սպառված է, «Որդիների Կանչ» ՀԿ-ն ևս որոշում է կայացրել կասեցնել պայքարի այս ձևը և դադարեցնել մեր նստացույցը։

Շնորհակալ ենք մեր կողմից շատ հարգելի և վստահված փաստաբաններ՝ Վահան Հովհաննիսյանին և Ռուբեն Մելիքյանին։

Տիկին Գայանեի պաշտպանությունը շարունակող մյուս փաստաբաններին ի սրտե մաղթում ենք հաջողություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայրենակիցնե’ր, Ձեզ ևս անչափ շնորհակալ ենք ամեն-ամեն ինչի համար։

Մեր պայքարը սրանով չի ավարտվում։ Պայքարի ձևն է փոխվում։ Հետագա մեր անելիքների մասին կտեղեկացնենք շուտով»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով