Մեր Երկրի համար այս ճակատագրական փուլում սա առաջնահերթ խնդիր է…. Գևորգ Դանիելյան

 

Գևորգ Դանեիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որևէ մեկն օժտված չէ պետության համար առանցքային հարցերով միանձնյա որոշումներ կայացնելու իրավասությամբ, իսկ առանձին ճակատագրական հարցերով անգամ խորհրդարանն է զրկված այդպիսի հարցերով օրենքներ ընդունելու իրավասությունից (տարածքների փոփոխությունը, վերպետական միջազգային կազմակերպությանը միանալը կամ դուրս գալը): Ըստ այդմ էլ Սահմանադրությամբ ներդրվել են անվտանգության այնպիսի «բարձիկներ», ինչպիսիք են՝ նշված հարցերով ստորագրված միջազգային պայմանագրերի պարտադիր վավերացման, ինչպես նաև հանրաքվեի ինստիտուտները: Եվ այս դիրքորոշումը բնորոշ լինելով յուրաքանչյուր, անգամ ժողովրդավարության հիրավի կայացած քաղաքական համակարգ ունեցող երկրներին, հենվել է այն իրողության վրա, որ արտաքին ուժերի համար անհամեմատ ավելի դյուրին է ստանալ ակնկալվող միանձնյա որոշումը, քան դրան հասնել բարդ, բայց տվյալ երկրի համար հուսալի ընթացակարգերով: Եվ փորձը հենց դա է միանշանակ ապացուցել: Այսպես, Եմ բոլոր պետությունների ղեկավարները և պետության գլուխները անվերապահորեն ստորագրել էին ԵՄ Սահմանադրության օգտին, մինչդեռ՝ հանրաքվեներով այդ փաստաթղթի օգտին քվեարկեց ընդամենը 2-3 տոկոսը, ինչի արդյունքում նախաձեռնողները միառժամանակ «մոռացան» իրենց գլոբալ կառավարման այդ հնարքի մասին: Մեկ այլ օրինակ՝ Մեծ Բրիտանիայի Վարչապետը հայտարարել էր, որ իր երկրի ժողովուրդը երբք չի քվեարկի ԵՄ-ից դուրս գալու օգտին, հակառակ պարագայում ինքը հրաժարական կտա, այնուհետև՝ քվեարկության արդյունքներով իր խոսքի տերը եղավ և հրաժարական տվեց:
Հ.Գ. Մեր Երկրի համար այս ճակատագրական փուլում սա առաջնահերթ խնդիր է ….

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով