Մենք պետականություն ունենալ պետք է սովորենք, ամենօրյա պարտադիր դասի նման.Գևորգ Գևորգյան

Ռազմական, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հայտնի հետախույզ  Գևորգ Գևորգյանը   գրում է

Վանա լիճն ու Սիփանա սարը։
Մենք պետականություն ունենալ պետք է սովորենք, ամենօրյա պարտադիր դասի նման։
Մենք արժանապատվության ու , որպես առաջին քրիստոնյա պետություն, աստվածային սիրո օրինակ պետք է դառնանք աշխարհի համար։
Մենք պետք է ցույց տանք, որ օկուպանտն ու ցեղասպանն, ի վերջո, պարտվում է հանուն արդարության ու իրական խաղաղության պայքարողին։
Մենք պետք է ցույց տանք, որ քաղաքական թերմացքները չեն մեր ճակատագրի տերը, այլ ինքներս մենք` մեր ազնիվ ու նվիրական պայքարով, մեր Հայրենիք ունենալու հզոր կամքով, մեր վաղվա օրը լուսավոր, ուժեղ, արդար կառուցելու մեծ ցանկությամբ։
Դժվար է, բայց անելու ենք…
Զինվեք կամքով և վճռականությամբ…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով