Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ պարեկները սահմանազատել են տարածքը

Կրակոցներ Երևանում հայտնի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում․ հայտնաբերվել է կրակոցի 20 հետք․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈ

 

Երեւանում, այսօր՝ մայիսի 3-ին, կրակոցներ են հնչել. Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանում գործող, Աշոտ Բլեյանի հիմնադրած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կրակոցներ են հնչել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

shamshyan.com/-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու պարեկները նշված դպրոցի պատուհանների վրա հայտնաբերել են մոտ 20-ից ավելի կրակոցի հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են, թե ով կամ ովքեր են կրակոցների հեղինակները և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կրակողների ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք՝ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով