Կրակոցներ Երևանում․ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում մի քանի կրակոցով սպանել են 18-ամյա տղային

 

Երեւանում, մայիսի 29-ին սպանություն է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4 փողոցում՝ «Նեպտուն» համալիրի ավտոկայանատեղիում կրակոցներ են հնչել և դի կա, հայտնում է shamshyan.com-ը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկաներն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են երիտասարդ տղայի դի, կրակված պարկուճներ ու գնդակ, արնանման հետքեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Փաստի առթիվ Մալաթիայի բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացի, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ սպանվածը 18-ամյա Դավիթ Թամարյանն է, ում վրա մի քանի անգամ կրակոցներ են արձակել, ու մինչ շտապօգնության ժամանումը նա մահացել է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով