Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է, որ առանց իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա. պատգամավոր

 

3 տոննա կոկաին է հայտնաբերվել Իտալիայում ուշադրություն այն Էկվադորից պետք է հասներ Հայաստան։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ պատգամավոր Ագնեսա Խամոյանը.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«3 տոննա կոկաին Հայաստան

Թմրանյութը եղել է բանանի տարաներում, առգրավվել է։ Իտալական մամուլը այն գնահատում է 800 միլիոն եվրո

Կոկաինի այս ահռելի չափաբաժինը հասկանալի է՝ ամբողջությամբ Հայաստանում չէր իրացվելու, բայց այս փաստը եւս մեկ անգամ հուշում է, որ տեղին են բոլոր այն մտահոգությունները, որ առանց իշխանության բարձրագույն ներկայացուցիչների կամ իշխանությանը շատ մոտ կանգնած անձանց հովանավորչությամբ կամ ուղիղ մասնակցությամբ այս «տեղափոխությունը» տեղի չէր ունենա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բազմիցս անդրադարձել եմ թմրանյութերի ապօրինի շրջանառության աճող սարսափելի վիճակագրությանը, սա ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք է եւ, ցավով պետք է արձանագրեմ, որ պետությունը որեւէ լուրջ քայլ չի ձեռնարկում այն կանգնեցնելու համար (ավելին, լուրջ կասկածներ կան, որ երիտասարդների շրջանում ամենաշատ տարածում ստացած մեթանֆեթամին է արտադրվում Հայաստանում, ի դեպ, սինթետիկ այս թմրանյութի տարածվածության պատճառներից մեկն էլ դրա խիստ մատչելի լինելն է երիտասարդների համար)։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով