Կարծում եմ, այս փնտի էժան կռուտիտ-շոու-ից հետո պետք է ավելի վտանգավոր և հապճեպ քայլերի ենք ականատես լինելու.Միքայել Գրիգորյան

Միքայել Գրիգորյանը  ֆեյսբուքյան  իր էջում  գրում է.

Կապիտուլյանտը ուղիղ եթերով կրկին խոսեց թշնամու տարածքային ամբողջականությունը ճանաչելուց և մասնավորեցրեց, որ 86.600 քմ/2 մեջ մտնում է նաև Արցախը, որը կապիտուլյանտը ոչ մի կերպ չի էլ ցանկանում Արցախ կոչել։ Փոխարենը նա երևի թե երեք-չորս անգամ հպարտորեն կրկնեց թշնամու տարածքային ամբողջականության մասին իր դուրս տվածը։
Դավաճանը Արցախը հանձնելու մասին այնպիսի սարսափելի հանգստությամբ է խոսում, կարծես խոսքը գնում է մի տուփ լուցկու մասին։ Այդ ամենը նա համեմում է ինչ-որ մեջբերումներով և անգիր արած թվերով, որոնք ասելուց նույնիսկ ժամանակ առ ժամանակ սխալվում է։ Նա միտումնավոր խառնում է իր խոսքը և ստացվում է, որ ըստ էության նա ոչինչ չի ասում, քանի-որ ասելու բան չունի նա համառորեն կրկնում է նույն անգիր արած տերմինները և անդադար տողատակով ասում, որ ճանաչելու է Արցախը թշնամու կազմի մեջ։
Կարծում եմ, այս փնտի էժան կռուտիտ-շոու-ից հետո պետք է ավելի վտանգավոր և հապճեպ քայլերի ենք ականատես լինելու։
Հողատուն մի քանի անգամ բարձրաձայնեց ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու միտքը, իհարկե դա արեց շատ զգույշ, շատ սարկաստիկ, բայց արեց։ Փաստը մնում է փաստ, որ նա անդադար փորձում է «կծել» մեր ռազմավարական դաշնակցին։ Նա առանց կոնկերտացնելու բայց հստակ հասկացնելով ասում է, որ «կարող է մի օր 3-րդ երկիրը այլևս չուզենա մեզ օգնել և ասի ես իմ խնդիրները ունեմ և մենք մնանք թշնամական միջավայրում»։ Պարզից էլ պարզ է, թե ում նկատի ունի նիքոլ փաշինյանը, և այս խոսելաոճը չափազանց վգանգավոր է մեր երկրի համար։
Հ.Գ. Մի տեսակ հիվանդագին ա տանում թուրքիայի մասին հարցերը, և վայրկյան առաջ ցանկանում է պաշտպանական ճառ ասել, անկախ թեմայից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով