Իտալիայում առգրավվել է Հայաստան ուղևորվող 3 տոննա կոկային.Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրում  է

Իտալիայում առգրավվել է Հայաստան ուղևորվող 3 տոննա կոկային:
Փաստորեն, Էդուարդ Աղաջանյանը, որ ասում էր, թե միջոցառումներն առանց թմրանյութի լավ չեն անցնում, սրա համար էր ասում և իրականում ամեն ինչ ավելի խորն էր, քան մենք պատկերացնում էինք:
Պատկերացնու՞մ եք, եթե Իտալիայում առգրաված չլինեին, մենք չէինք իմանալու, որ այս իշխանությունները, Հայաստան են բերում ու բացի նրանից, որ իրենց միջոցառումներին են օգտագործում, նաև երիտասարդներին են վաճառում ահռելի քանակությամբ թմրանյութ:
Նիկոլի համար 44-օրյա պատերազմում զոհվածները քիչ էին, հիմա էլ թմրանյութերի միջոցով է ցանկանում սպանել երիտասարդներին:
Վստահ եմ, սրանց թույլտվությամբ, և, նույնիսկ միջնորդությամբ են վաճառվում թմրանյութերը` թե´ ակումբներում, թե´ այլ վայրերում:
Նիկոլն ու իր թիմակիցներն ամեն ինչ անում են մեզ ոչնչացնելու համար, ու բացի նրանից, որ թուլացնում են սահմանային անվտանգությունը, նաև թուլացնում են ներքին անվտանգությունը:
Չնայած, ինչի ենք զարմանում. հայրենավաճառներից ամեն ինչ սպասելի է: Եթե սրանք մաս-մաս վաճառում են մեր հայրենիքը, թմրանյութն ի՞նչ է, որ չբերեն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով