Ինչ է ասել խաղաղապահների ղեկավարը՝ Արցախի իշխանություններին․ «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. Ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար գեներալ գնդապետ Ալեքսանդր Լենցովը վաղը կմեկնի Բաքու։ Մեր տեղեկություններով, նա այդ մասին հայտնել է մայիսի 1-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ հանդիպման ընթացքում։ Ուշագրավ է, որ սա երկրորդ հանդիպումն է՝ այն տեղի է ունեցել խաղաղապահ զորախմբի կենտրոնակայանում, այլ ոչ թե առաջին հանդիպման նման՝ նախագահականում, ինչը նշանակում է, որ հանդիպման շահագրգռվածություն ցուցաբերել են արցախցի պաշտոնյաները, որոնց, կարելի է ասել, վերջին հույսը մնացել է գեներալ Լենցովը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աղբյուրները պատմում են, որ Լենցովն ասել է, թե իբր իրենց համար եւս անցանկալի իրավիճակ է ստեղծվել, սակայն բոլոր հարցերին կարող է պատասխանել միայն Բաքվից վերադառնալուց հետո։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 03․ 05․ 23 թ համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով