ՀՀԿ ԳՄ անդամԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ազգակործան պատուհասը» հանդիպում է մատաղ սերնդի հետ ու նորից ներկայացնում իր հակահայկական ու մակերեսային գիտելիքները հայրենիքի ու պետության վերաբերյալ։
Հիմա էլ Արարատն ու Արագածը,հայրենիքն ու պետությունն է հակադրում իրար ,էս կապիտուլյանտը։
Մի խոսա էլի,մանավանդ եթե խոսույթդ տգիտություն է միայն խորհրդանշում։
Երեխաներ ջան,աշակերտներ ջան,կարդացեք Լեո,Քաջազնունի,Նժդեհ,Շահան Նաթալի,Թումանյան,Չարենց,Սահյան,Մաթեւոսյան ու մեր ազգի մեծերին,բայց ոչ երբեք համազգային ամոթի սիմվոլ Փաշինյանին։
Արագածի ցավը տանեմ,բայց հայ մարդու համար ամենաբարձր լեռը Արարատն է,այ կապիտուլյանտ։
Ու հերիք է քո էդ թուրքական «զամաշկեքով» մեր մատաղ սերնդի միտքը պղտորես։
Դու ոչ հայրենիք ունես,ոչ՝ էլ պետություն։
Քո հայրենիքն էլ,պետությունն էլ՝ քո աթոռն է։
Շուտով դա էլ չես ունենալու։
Վարչապետությանդ վերջին գարունը ավարտին է մոտենում
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Նմանատիպ նորություններ:
Գործող իշխանությունները շարունակում են արատավոր և անբարո պրակտիկան՝ ցանկացած ձախողում սքողելու նպատա...
Ինչ-որ մեկը եկել ու ոչնչացնում է հազարամյակների մեր պատմությունը.Վազգեն Մանուկյանը դիմում է զինվորակ...
Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռ...